
ինտելեկտուալ
Ինտելեկտուալ - Brain Ring ինտելեկտուալ մրցաշար
Միջոցառման մասին
Մեկնարկում է «Brain Ring» թիմային ինտելեկտուալ մրցաշարը, որի առաջին խաղը կկայանա
նոյեմբերի 20-ին, 19։00-21։00։
Մրցաշարի շրջանակում յուրաքանչյուր եռամսյակ կանցկացվի մեկ խաղ, որտեղ թիմերը
կմրցեն ոչ միայն իրենց գիտելիքներով ու տրամաբանությամբ, այլև արագ կողմնորոշվելու
և ճիշտ պահին կոճակը սեղմելու հմտությամբ։
🏆 Մրցանակներ կստանան ինչպես յուրաքանչյուր խաղի հաղթողները, այնպես էլ ամբողջ
մրցաշարի արդյունքներով լավագույն թիմերը։
Մրցաշարն անցկացվում է սիրողական մակարդակում խաղացող թիմերի համար։
Թիմում գիտակի կամ գիտակների առկայության դեպքում խնդրում ենք կապ հաստատել
կազմակերպչական թիմի հետ(033 374 333 հեռախոսահամարով)՝ մասնակցությունը
համաձայնեցնելու համար։
Թիմի մասնակցության արժեքը՝
30․000 դրամ կազմակերպության անվան տակ հանդես գալու դեպքում
20․000 դրամ անհատների թիմի դեպքում
Կազմակերպիչներ՝ «Ինտելեկտուալ խաղերի հայկական լիգա»,
«Գիտակների հայկական ասոցիացիա», «Լաբ 33»
Օնլայն