
ինտելեկտուալ
Ինտելեկտուալ - Գեղեցկությունը որպես հոգեբանական պահանջմունք. Սաթի Եպրեմյան
5 նոյ • 19:00
Միջոցառման մասին
Ինչո՞ւ ենք մենք գեղեցիկ տներ ստեղծում, արվեստ գնում, հավաքածուներ կազմում և
ընտրում որոշակի նյութեր ու առարկաներ։ Գեղեցկությունը կապված է ինքնության,
հաճույքի, կարգավիճակի, մշակութային պատկանելության, հիշողության և իրականությունն
ապրելու ձևի հետ։ Բանախոս՝ Սաթի Եպրեմյան՝ հոգեբան, կազմակերպական հոգեբանության
մասնագետ, դասախոս, «Ռազմիկից մինչև մայր» և «Տղամարդկային արխետիպեր» գրքերի
հեղինակ։ Հանդիպման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչու է մարդը երբեմն
ակնթարթորեն զգում, որ տվյալ աշխատանքը հենց «իրենն է»։ Բացի զրույցից, սպասվում է
նաև գործնական հատված PENTHOUSE by SARDI GALLERY-ի հավաքածուի հետ՝ իրական
ժամանակում արվեստի գործերի հետ շփվելու, սեփական զգացողություններին հետևելու և
սեփական ընտրությունն ուսումնասիրելու հնարավորությամբ։
Կազմակերպիչ՝ Sardi Gallery
Սեանսներ
5 նոյ
19:00
PENTHOUSE by SARDI GALLERY
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն