
ինտելեկտուալ
Ինտելեկտուալ - Ընթերցաքուիզ
14 ապր • 19:00
Միջոցառման մասին
Խաղը բաղկացած է երկու փուլից։
Առաջին փուլն անհատական քուիզ է։ Մասնակիցները սկանավորում են QR կոդը և ստանում 30
րոպե ժամանակ հավելվածում հարցերին պատասխանելու համար։ Ամենաշատ ճիշտ պատասխաններ
տված 10 մասնակիցները ստանում են մրցանակներ։ Հավասար քանակի ճիշտ պատասխանների
դեպքում նախապատվությունը տրվում է ավելի արագ պատասխանած մասնակիցներին։
Երկրորդ փուլը թիմային քուիզ է։ Արդեն ձևավորված կամ տեղում ձևավորվող թիմերը
մրցում են միմյանց դեմ։ Հնչում են հարցեր կամ տրամադրվում բաշխանյութեր, և թիմերը
պետք է պատասխանի թերթիկների վրա լրացնեն ու հանձնեն տվյալ հարցերի պատասխանները։
Առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերը ստանում են մրցանակներ։ Նախատեսվում են նաև
խրախուսական նվերներ։
Երկու փուլերի ընթացքում էլ նախատեսված են հարցեր՝ պատասխանի 4 տարբերակներով, կարճ
պատասխանով, ռեբուսներ, ինչպես նաև զույգերի համապատասխանեցում, օրինակ՝
համապատասխանեցնել հեղինակներին և նրանց ստեղծագործությունները։
Կազմակերպիչ՝ «Lab33»
Օնլայն

