Սենտիմենտալ։ Նոր Զգացումներ
հոբբի

Հոբբի - Սենտիմենտալ։ Նոր Զգացումներ

27 օգս • 19:30

Միջոցառման մասին

Միացե՛ք մեզ հատուկ երեկոյի՝ Սենտիմենտալ գինիների հիմնադրի հետ, որի ընթացքում կհամտեսենք նոր թողարկումները և կբացահայտենք, թե ինչպես է յուրաքանչյուր նոր վինտաժ ձևավորում գինեգործարանի ինքնատիպ բնական ոճը։ Սիմոնյան ընտանիքը Սենտիմենտալ գինիների արտադրությունը սկսել է 2020 թվականին՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում։ Սկսելով որպես փոքրածավալ բնական գինու նախագիծ՝ Սենտիմենտալն այսօր հայտնի է իր արտահայտիչ և ոչ ավանդական գինիներով, որոնք արտացոլում են թե՛ խաղողի այգիների առանձնահատկությունները, թե՛ գինեգործության նվազագույն միջամտությամբ մոտեցումը։ Երեկոյի ընթացքում կհամտեսենք նոր վինտաժները, կլսենք դրանց ստեղծման պատմությունները և կխոսենք այն մասին, թե ինչ է փոխվել մեկ բերքահավաքից մյուսը։ Նոր բերք։ Նոր զգացումներ։ Նույն Սենտիմենտալը։ Երեկոյի գինիներն են՝ Pet-Nat Karmrahyut 2025, Pet-Nat Muscat, Garan Dmak, Voskehat, Kangun 2025, Karmrahyut 2025, Muscat Amber 2025, Voskehat Amber 2025 և Areni aged in karas 2025։ Համտեսը կանցկացվի հայերեն՝ անգլերեն թարգմանությամբ։ Կազմակերպիչ՝ "Ին Վինո" ՍՊԸ

Միջոցառման վայր

In Vino

Հասցե

Սարյան 6/2

Կատեգորիա

Օնլայն