
մանկական
Մանկական - Շոու Էթերնիա | Տաշիր արենա
25 հլս • 13:00
Միջոցառման մասին
Էթերնիան աշխարհ է, որտեղ իրականության սահմանները վերանում են, իսկ
երևակայությունը դառնում է իրականություն։ Սա կախարդական պատմություն է սիրո,
վերափոխման և ինքնաբացահայտման մասին՝ պատմված երաժշտության, լույսի, ակրոբատիկայի
և ժամանակակից բեմական արվեստի լեզվով։
Էթերնիան պարզապես շոու չէ։ Այն վիզուալ տպավորիչ ներկայացում է, որտեղ
միահյուսվում են ապշեցուցիչ զգեստները, բարձրակարգ ակրոբատիկ համարները,
նորարարական հատուկ էֆեկտները և բացառիկ բեմական ձևավորումները։ Արտիստների
նրբագեղությունը, ուժն ու վարպետությունը վերացնում են ֆիզիկական աշխարհի
սահմանները և հանդիսատեսին տեղափոխում Էթերնիայի կախարդական խորքերը։
Պատմությունը
Խորհրդավոր Էթերնիայում մի սովորական երիտասարդ հանդիպում է գեղեցիկ նիմֆային, որը
նվաճում է նրա սիրտը։ Սիրո ուժով առաջնորդվելով՝ նա սկսում է վտանգներով և
հրաշքներով լի ճանապարհորդություն՝ պատրաստ անցնելու ցանկացած փորձություն հանուն
իր ընտրյալի։
Իր ուղեկցորդի՝ իմաստուն Պապիկի, Էթերնիայի գաղտնիքների պահապանի հետ միասին,
հերոսը կհաղթահարի չորս տարրերի փորձությունները, կհանդիպի առեղծվածային արարածների
և կբացահայտի անհավանական աշխարհներ, որտեղ հնարավոր է ամեն ինչ։
Իսկ ինչպե՞ս կավարտվի այս պատմությունը։ Կամ գուցե այն երբեք չի ավարտվի։ Պատասխանը
կգտնեք շոուի ընթացքում։
Ստեղծագործական թիմը
Շոուն ստեղծվել է Tashir Arena-ի և Meduse պրոդյուսերական կենտրոնի միջազգային թիմի
համագործակցության արդյունքում՝ միավորելով բեմադրության, տեխնիկական լուծումների և
շոու-արտադրության ոլորտների փորձառու մասնագետներին։
Meduse բեմադրիչ՝ Պավել Բրյուն
Meduse գլխավոր պրոդյուսեր՝ Ալյոնա Կոզինա
Meduse կրեատիվ պրոդյուսեր՝ Վյաչեսլավ Մինչենկո
Լրացուցիչ տեղեկություն
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ։
Ուշադրություն
25․000 դրամանոց տոմսերի արժեքի մեջ ներառված է նաև կայանատեղին։
Կազմակերպիչ՝ «Սիրքուս Շոու» ՍՊԸ։
Սեանսներ
Օնլայն