Advertisement
Advertisement
Karen Grigoryan's Jazz for Kids
մանկական

Մանկական - Karen Grigoryan's Jazz for Kids

1 հնս • 18:00

Միջոցառման մասին

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը ներկայացնում է Կարեն Գրիգորյանի «Jazz for Kids» նախագիծը։ Փոքրիկների կողմից արդեն իսկ մեծ սեր վայելող այս նախագծի նպատակն է՝ դեռ վաղ տարիքից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտությանը՝ այն ներկայացնելով նրանց համար հասկանալի և գրավիչ ձևաչափով։ Իսկ ի՞նչը կարող է ավելի հարազատ ու ընկալելի լինել երեխաների համար, քան մուլտֆիլմերը… Կենդանի երաժշտական կատարումներին զուգահեռ մեծ էկրանին կցուցադրվեն մուլտֆիլմեր։ Մասնակիցներ՝ •⁠ ⁠Աննա Կոստանյան — վոկալ •⁠ ⁠Արթուր Ալեք — վոկալ •⁠ ⁠Դավիթ Մելքոնյան — սաքսոֆոն •⁠ ⁠Տիգրան Հարությունյան — շեփոր •⁠ ⁠Կարեն Գրիգորյան — դաշնամուր, գործիքավորում •⁠ ⁠Միխայիլ Ֆոմինիխ — կոնտրաբաս •⁠ ⁠Արման Մնացականյան — հարվածային գործիքներ Սիրով սպասում ենք ձեզ։

Հասցե

Մարշալ Բաղրամյան պող., 17 շենք

Կատեգորիա

Օնլայն
Ad