
մանկական
Մանկական - ՖՈՆՏԱՆԻԱ | Ջրային կրկեսային շոու
24 հոկ • 19:00
Միջոցառման մասին
Հայկական Ֆոնտանիա գյուղում, որի հրապարակում շատրվաններն ամբողջ տարին արթուն են,
պապիկին ու տատիկին այցելում են իրենց սիրելի թոռնիկները։
Ծաղրածու պապիկը, ով իր ողջ կյանքը նվիրել է կրկեսին, մի օր թոռնիկների հետ բացում
է հիշողություններով լի իր հին ճամպրուկը։ Բոլորի աչքի առաջ նրա հիշողությունները
կենդանանում են․ անցյալի ու ներկայի միջև սահմանն անհետանում է, իսկ տպավորիչ
շատրվաններն ու կրկեսային արվեստը դառնում են մեկ ամբողջություն։
Շոուի հերոսների հետ հանդիսատեսը հայտնվում է շատրվանների զարմանահրաշ աշխարհում,
որտեղ ելույթ են ունենում իրական ծաղրածուն ու փահլևանը, օդային մարմնամարզիկներն
ու ակրոբատները, ձեռնածուները, վարժեցված շներն ու բազմաթիվ այլ արտիստներ։
Հանդիսատեսին սպասում են նաև անակնկալներ ու նվերներ։
Ֆոնտանիան լուսավոր ու ջերմ պատմություն է այն մասին, որ ժամանակներն ու
սերունդները փոխվում են, իսկ իրական զգացմունքներն ու ընտանեկան արժեքները մնում են
հավերժ։
Ժանր՝ ընտանեկան ջրային կրկեսային շոու
Տարիքային սահմանափակում՝ 0+
Տևողություն՝ 2 ժամ 20 րոպե՝ ներառյալ անտրակտը
Կազմակերպիչ՝ «ՍԻՐՔՈՒՍ ՇՈՈՒ» ՍՊԸ
Սեանսներ
24 հոկ
19:00
Տաշիր Արենա
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
25 հոկ
13:00
Տաշիր Արենա
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
31 հոկ
13:00
Տաշիր Արենա
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
31 հոկ
18:00
Տաշիր Արենա
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն