
մանկական
Մանկական - Dino Express
23 օգս • 11:30
Միջոցառման մասին
Ուշադրություն: Զբաղեցրեք ձեր տեղերը — «Դինո Էքսպրես»-ը շարժվում է:
Պատկերացրեք՝ իրական շարժվող գնացքը վերածվում է նախապատմական աշխարհի,
որտեղ կենդանանում են դինոզավրերը, իսկ պրոֆեսիոնալ պալեոնտոլոգ-գիտնականները
ձեզ ուղեկցում են մեր մոլորակի միլիոնավոր տարիների պատմության միջով:
Յուրաքանչյուր ուղևոր դառնում է իրական գիտական էքսպեդիցիայի մասնակից՝ լի
արկածներով, բացահայտումներով և անմոռանալի տպավորություններով
Մենք հրավիրում ենք ձեզ ուղևորվելու դեպի անցյալ՝ հարյուրավոր միլիոնավոր տարիներ
առաջ, ծանոթանալու մեր մոլորակի զարմանալի բնակիչներին, բացահայտելու
հետաքրքիր գիտական փաստեր և ամենակարևորը՝ անցկացնելու անմոռանալի
ժամանակ ընտանիքով
Ի՞նչ է սպասվում մասնակիցներին
2 ժամ տևողությամբ իմերսիվ շոու-ճանապարհորդություն իրական շարժվող գնացքով
Պրոֆեսիոնալ դերասան-պալեոնտոլոգներ, որոնք կբացահայտեն նախապատմական
աշխարհի գաղտնիքները
Հսկայական դինոզավրերի շոու՝ մինչև 5 մետր երկարությամբ (Մասիս կայարանում)
Պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում՝ հիշարժան պահերը պահպանելու համար
Թեմատիկ ձևավորված գնացք, ֆոտոզոնա և հատուկ հետազոտողի սաղավարտներ
յուրաքանչյուր մասնակցի համար
Խաղեր, ինտերակտիվներ և դիսկոտեկ՝ հենց ճանապարհորդության ընթացքում
Նվերներ յուրաքանչյուր փոքրիկ հետազոտողի համար՝
• պալեոնտոլոգիական գիտական հավաքածու
• անվանական հետազոտողի բեյջ
• արշավների լապտեր
• խմելու ջուր
«Դինո Էքսպրես»-ը ոչ միայն շոու է, այլ իրական ընտանեկան արկած՝ գիտության,
զվարճանքի և ճանապարհորդության հրաշքներով
Տեղեկություններ
Տոմս՝ 16.000 դրամ
Յուրաքանչյուր 10 տոմսի դեպքում՝ 1 տոմս նվեր
Խորհուրդ տրվող տարիք՝ 3–14 տարեկան
Տևողություն՝ 2 ժամ
Գնացքը մեկնում և վերադառնում է Երևանի երկաթուղային կայարանից (Տիգրան Մեծի
80), կանգառով 1 ժամ Մասիս կայարանում, որտեղ տեղի է ունենում դինոզավրերի շոուն։
Յուրաքանչյուր ուղևոր (անկախ տարիքից) վճարովի է և զբաղեցնում է առանձին տեղ։
Առանց մեծահասակների երեխաների մասնակցությունը չի թույլատրվում։ Բոլոր
մեծահասակների համար ներառված է նույն ծրագիրը, ինչ երեխաների համար։
Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։
Կազմակերպիչ՝ Դրիմ Մոմենթս ՍՊԸ
Օնլայն