Advertisement
Advertisement
Երևանի Գինու Օրեր
փորձառություն

Փորձառություն - Երևանի Գինու Օրեր

5 հնս • 16:00

Միջոցառման մասին

Հունիսի 5-7-ը Երևանի Մոսկովյան, Թումանյան, Սարյան փողոցները պատրաստվում են կրկին հյուրընկալել տարվա գլխավոր զբոսաշրջային և մշակութային իրադարձությունը։ Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնն անցկացվում է հոբելյանական՝ 10-րդ անգամ՝ խոստանալով նոր էմոցիաներով ու վառ ակնթարթներով լեցուն երեք տոնական օր։ «Երևանի Գինու Օրեր» փառատոնի մուտքն ազատ է բոլորի համար։ Սակայն գինի համտեսելու և հատուկ խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել «Գինին վայելելու փաթեթը», որը կարող եք ձեռք բերել նվեր քարտի տեսքով։ Այս նվեր քարտով կարող եք խուսափել հերթերից կամ զարմացնել սիրելիին յուրահատուկ նվերով։ Այն արժե 14,000 դրամ: ՆՎԵՐ ՔԱՐՏԸ ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ՝ Փառատոնի օրերին՝ 5–7 հունիս, ժամը 16:00–22:00 ստանալ «Գինին Վայելելու Փաթեթը» վաճառքի տաղավարներից։ ԳԻՆԻՆ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՓԱԹԵԹԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ·       Բրենդավորված ապակե բաժակ՝ նվիրված փառատոնի 10-ամյակին, ·       Բրենդավորված պատյան՝ նվիրված փառատոնի 10-ամյակին ·       Գինու համտեսի 12 տոմսակներ, ·       Տեղեկատվական գրքույկ-քարտեզ ·       Ծրար՝ փոստային բացիկներով ·       Խաղարկության կտրոն՝ բազմատեսակ նվերներ շահելու հնարավորությամբ

Միջոցառման վայր

Գինու փառատոն

Հասցե

Մոսկովյան, Թումանյան, Սարյան

Կատեգորիա

Օնլայն
Ad