
փորձառություն
Փորձառություն - Բրդից զարդերի պատրաստում (մեծահասակների համար)
15 հլս • 19:00
Միջոցառման մասին
Բրդից զարդերի պատրաստման մաստեր-կլաս
Եթե արդեն փորձել եք բրդից բրոշներ պատրաստել կամ դեռ ծանոթ չեք ֆելթինգի
կախարդական աշխարհին, այս մաստեր-կլասը հիանալի հնարավորություն է բացահայտելու նոր
ստեղծագործական փորձ։ Վարպետի օգնությամբ դուք կստեղծեք յուրահատուկ, նուրբ և ջերմ
ձեռագործ զարդ։
Ի՞նչ է ձեզ սպասվում․
• Ծանոթություն չոր և թաց ֆելթինգի տեխնիկային
• Գունային համադրությունների ընտրություն և էսքիզի ստեղծում
• Քայլ առ քայլ աշխատանք՝ վարպետի բացատրություններով և աջակցությամբ
• Ջերմ և ստեղծագործական մթնոլորտ
Ում համար՝ Հարմար է մեծահասակների համար, նույնիսկ եթե երբեք բուրդ չեք
օգտագործել։ Հատուկ հմտություններ անհրաժեշտ չեն․ ամեն ինչ կսովորեցնենք տեղում։
Սա հրաշալի հնարավորություն է ձեզ նվիրելու ստեղծագործական, հանգիստ և ոգեշնչող
ժամանակ։
Կազմակերպիչ՝ Art-Love
Սեանսներ
Օնլայն