Կանայք՝ գինու ոլորտում
փորձառություն

Փորձառություն - Կանայք՝ գինու ոլորտում

17 հլս • 19:30

Միջոցառման մասին

*Միջոցառումը ներառում է գինիներ և խորտիկներ. Համտեսը կանցկացվի հայերեն՝  անգլերեն թարգմանությամբ: Միացե՛ք մեզ Վուդս կենտրոնի գեղեցիկ բացօթյա տեռասայում, որտեղ 6100 Գինու բարի նախաձեռնությամբ կանցկացվի երեկո՝ նվիրված այն կանանց, ովքեր ձևավորում են հայկական գինեգործության ապագան։ Անկեղծ և ոգեշնչող զրույցի ընթացքում ոլորտի չորս մասնագետներ կկիսվեն իրենց ճանապարհով՝ գինեգործության, հյուրընկալության և ձեռներեցության մասին, բացահայտելով հայկական գինու աշխարհի կուլիսներում ծավալվող աշխատանքը, մարտահրավերներն ու ոգեշնչող պատմությունները։ Եկե՛ք միասին ճանաչենք այն կանանց, ովքեր իրենց նվիրվածությամբ և տեսլականով առաջ են տանում հայկական գինու մշակույթը, և բարձրացնենք մեր բաժակները նրանց պատվին։ Երեկոյի գինիները | Wines of the evening 1. Սթորք Պետ-Նատ սպիտակ 2025 Stork Pet-Nat White 2. Տարերք Արենի Կարմիր 2024 Tarerk Areni Red 3. Թուֆենկյան Րիզիլիանս Չիվա սպիտակ 2023 Tufenkian Resilience Chiva White 4. Թուֆենկյան Հերիթեյջ Խաչիկ կարմիր 2023 Tufenkian Heritage Khachik Red 5. Աղավնաձոր կարմիր 2023 Aghavnadzor Red 6. Աղավնաձոր Օձի Կծած կարմիր 2023 Aghavnadzor Odzi Ktsats Red 7. Ոսկենի Վոլկանի ռոզե 2023 Voskeni Volcani Rose 8. Ոսկենի Սարդարապատի կարմիր 2019 Voskeni Sardarapati Red Կազմակերպիչ՝  "Ին Վինո" ՍՊԸ

Միջոցառման վայր

6100 Wine Bar

Հասցե

6100 Wine Bar

Կատեգորիա

Օնլայն