
փորձառություն
Փորձառություն - Ծովային ափսե
12 հլս • 16:00
Միջոցառման մասին
Կերամիկայի վարպետաց դաս․ ծովային ափսե
Ափսեն կարող է լինել ավելին, քան շրջան․ այն կարող է լինել գիծ, շարժում, ժեստ,
լինել խոր, նախշով կամ ուղերձով։
Այս վարպետաց դասին կստեղծեք ազատ ձևի ափսե՝ այնպիսին, որը չի ենթարկվում
կանոններին, այլ հետևում է ձեր զգացողությանը։
Ասիմետրիա, մեղմ կորություններ, անհարթ եզր կամ հակառակը՝ հանգիստ և մաքուր
երկրաչափություն․ դուք եք որոշում առարկայի ռիթմն ու բնավորությունը։
Սա փորձարկման տարածք է, որտեղ ձևը ծնվում է ձեռքից, ոչ թե շաբլոնից։
Ընթացքում կծանոթանաք ձեռքով կերտման տեխնիկային, կստեղծեք ձեր ձևի և չափի ափսեն,
կավելացնեք ֆակտուրա, ռելիեֆ կամ գրություններ և կընտրեք ջնարակ, որը կընդգծի
աշխատանքի պլաստիկան։
Դասը հարմար է նաև սկսնակների համար․ այստեղ կարևոր է ոչ թե ճշգրտությունը, այլ
նյութի զգացողությունն ու ազատությունը։
Վարպետաց դասից հետո աշխատանքը կմնա չորացման և թրծման համար, իսկ որոշ ժամանակ անց
կստանաք պատրաստ կերամիկա՝ առարկա, որի մեջ պահպանված կլինի ձեր ժեստը։
Վարպետաց դասի թեման գաղափար և ներշնչանքի ուղղություն է։ Կարող եք ստեղծել նաև
ցանկացած այլ աշխատանք, որը ձեզ ավելի մոտ է։ Բոլոր նյութերն ու թրծումները
ներառված են։
Օնլայն