
փորձառություն
Փորձառություն - Խեցեգործական անիվով դասընթաց
12 հլս • 15:00
Միջոցառման մասին
Վաղուց նայո՞ւմ եք խեցեգործական անիվին և փորձում հասկանալ՝ ինչ է դա։ Սիրո՞ւմ եք
կատարյալ ձևերը։ Ցանկանո՞ւմ եք նոր զգացողություններ։
Եթե գոնե մեկ հարցի պատասխանել եք «ԱՅՈ», ապա այս դասընթացը հենց ձեզ համար է։
Կպատրաստեք բաժակ, ափսե կամ խորը աման։ Ավելի բարդ ձևերը հնարավոր են վարպետի հետ
նախապես համաձայնեցնելու դեպքում։
Ինչ է ձեզ սպասվում․
1. Մեկ ժամ աշխատանք խեցեգործական անիվի մոտ և ավարտական մշակում սեղանի շուրջ
2. Փորձ չի պահանջվում
3. Հարմար է 7 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար
4. Ժամանակը ընտրվում է անհատապես
5. Կարող եք գալ ամենօրյա հագուստով, սակայն խորհուրդ ենք տալիս կրել տաբատ
Արժեքը՝ 10,000 AMD
Արժեքի մեջ ներառված են թրծումը, մինչև 700 գ կավը, գունավոր անգոբներով
ձևավորումը, թափանցիկ ջնարակապատումը, թեյը/սուրճը և թխվածքաբլիթները։
Ցանկության դեպքում աշխատանքը կարելի է ծածկել գունավոր ջնարակներով առանձին այցի
ընթացքում (3,000 AMD մեկ աշխատանքի համար)։ Ջնարակապատումից հետո աշխատանքը կրկին
թրծվում է։
Պատրաստի աշխատանքը հնարավոր կլինի վերցնել մոտավորապես 2 շաբաթ անց։
Կազմակերպիչ՝ Արմինա Բաղդասարյան ԱՁ
Սեանսներ
12 հլս
15:00
Կավե տեղ,Արկո Բաղդասարյան Կերամիկայի Ստուդիա և Գալերիա
Գնել տոմս սկսած 3000 ֏ →
19 հլս
15:00
Կավե տեղ,Արկո Բաղդասարյան Կերամիկայի Ստուդիա և Գալերիա
Գնել տոմս սկսած 3000 ֏ →
26 հլս
15:00
Կավե տեղ,Արկո Բաղդասարյան Կերամիկայի Ստուդիա և Գալերիա
Գնել տոմս սկսած 3000 ֏ →
2 օգս
15:00
Կավե տեղ,Արկո Բաղդասարյան Կերամիկայի Ստուդիա և Գալերիա
Գնել տոմս սկսած 3000 ֏ →
Օնլայն