Մոմերի պատրաստման վարպետաց դաս Talking Candles-ի և Debatoun-ի հետ
փորձառություն

Փորձառություն - Մոմերի պատրաստման վարպետաց դաս Talking Candles-ի և Debatoun-ի հետ

25 հլս • 10:00

Միջոցառման մասին

Այո՜, միասին գնում ենք չքնաղ Լոռի՝ անցկացնելու ամենաջերմ ամառային workshop-ը բնության գրկում Հուլիսի 25-ին Լոռու Դեբեդ գյուղում մեզ կհյուրընկալի @debatoun-ը, որտեղ միասին կանցկացնենք երկու անմոռանալի օրեր, և կվերադառնանք ոչ միայն ձեր ձեռքով պատրաստած գեղեցիկ մոմով, այլև նոր էմոցիաներով, նոր ընկերներով ու անմոռանալի հիշողություններով։ Մեր օգնությամբ կպատրաստեք ամենակրեատիվ ամառային մոմը՝ սառը ըմպելիքի տեսքով (օրինակ՝ ice matcha latte)։ Լոռու չքնաղ բնությունը, մաքուր օդը, համեղ ուտեստները, երեկոյան ջերմ զրույցներն ու միասին անցկացրած ժամանակը կօգնեն կտրվել առօրյայից, վերալիցքավորվել և պարզապես վայելել յուրաքանչյուր պահը։ Մասնակցության արժեքը՝ 39 000 դրամ, որը ներառում է՝ • Հարմարավետ երկկողմանի տրանսպորտ Երևանից Debatoun և հակառակ ուղղությամբ • Գիշերակաց Debatoun հյուրանոցում • 3 անգամյա համեղ սնունդ • Մոմագործության workshop Talking Candles-ի հետ՝ բոլոր անհրաժեշտ նյութերով Թող այս ամառը լցվի նոր ծանոթություններով, գեղեցիկ հիշողություններով, ստեղծագործությամբ և այնպիսի պահերով, որոնք դեռ երկար կմնան ձեր սրտում։ Կազմակերպիչ՝ Արմինե Հարությունյան ԱՁ

Միջոցառման վայր

Դեբատուն

Հասցե

Հայաստան, Դեբեդ, 8 տուն, 6 փ

Կատեգորիա

Օնլայն