Հայկական խոհանոց․ ամառային դպրոց երեխաների համար
փորձառություն

Փորձառություն - Հայկական խոհանոց․ ամառային դպրոց երեխաների համար

13 հլս • 13:00

Միջոցառման մասին

Smith Cooking School-ը հրավիրում է 7-16 տարեկան երեխաներին հայկական խոհանոցի ամառային դպրոց։ Ծրագիրը ներառում է 6 գործնական դաս, որոնց ընթացքում երեխաները շեֆ խոհարարի հետ կպատրաստեն հայկական ուտեստներ և կծանոթանան խոհարարական ավանդույթներին։ Յուրաքանչյուր դաս տևում է 2-3 ժամ։ Մթերքները տրամադրվում են կազմակերպչի կողմից, իսկ պատրաստման գործընթացին ակտիվ մասնակցում են երեխաները։ Ծրագրի թեմաները՝ Հուլիսի 6 — գաթա Հուլիսի 8 — հարիսա Հուլիսի 10 — հաց Հուլիսի 13 — պանրախաշ Հուլիսի 15 — ղափամա Հուլիսի 17 — բրդուճներ միջուկներով և ամառային աղցան Դասը կվարի Շվեդիայից ժամանած փորձառու շեֆ, ֆուդբլոգեր, պրոֆեսիոնալ շեֆ Ս. Մամուլյանի աշակերտուհի Լիանան։ Կազմակերպիչ՝ Քրիստինե Դարբինյան ԱՁ

Միջոցառման վայր

Smith cooking school

Հասցե

Մաշտոց 49

Կատեգորիա

Օնլայն