Advertisement
Advertisement
KinO2
էքսկլյուզիվ

Էքսկլյուզիվ - KinO2

13 հնս • 20:30

Միջոցառման մասին

Ռուբեն Եսայանի և «ՀանդArt» մշակութային այգու համագործակցությամբ Բյուրականում բացվում է իր տեսակով յուրահատուկ ժամանցային վայր` բացօթյա կինոթատրոն՝ քաղաքի աղմուկից հեռու, բաց երկնքի և աստղերի տակ, մեծ և 4K պատկերայնության էկրանով և հարմարավետ նստատեղերով: Հունիսի 13-ին առաջինը «KinO2» կինոթատրոնում կցուցադրվի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը։ Ֆիլմի ավարտից հետո երեկոն կշարունակվի խարույկի շուրջ․ կիթառ, անմիջական շփում և ֆիլմի քննարկում Ռուբեն Եսայանի հետ։ Տեղում առկա է նաև ռեստորան, սննդի կետ և սրճարան: Տոմսը ներառում է բացօթյա կինոթատրոնի մուտքը և նստատեղի տեսակը` ըստ ընտրության: Առկա է նաև Երևան–Բյուրական–Երևան ավտոբուսով տեղափոխման հնարավորություն: Եկեք միասին վայելենք այս չտեսնված երեկոն: Հարգանքով` «KinO2» կինոթատրոն և «ՀանդArt» մշակութային այգի: 20:30-21:00 «KinO2» բացօթյա կինոթատրոնի բացում, կարմիր ժապավեն, հյուրասիրություն 21:0-23:00 «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի դիտում 23:00-24:00 Ֆիլմի քննարկում Ռուբեն Եսայանի հետ, խարույկ և կիթառ:

Միջոցառման վայր

ՀանդArt

Հասցե

Բյուրական

Կատեգորիա

Օնլայն
Ad