
պար
Պար - ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ 2027
28 դեկ • 19:00
Միջոցառման մասին
ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ 2027
Ամանորի նախաշեմին հայտնվել աշխարհահռչակ «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ» վալսի հեղինակի տան
համերգասրահում և մասնակցել տարվա ամենախորհրդավոր ու շքեղ պարահանդեսին… Մի՞թե
հրաշք չէ։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրով հրավիրում
է՝ դիմավորելու գալիք տարին կախարդական երաժշտության, պարերի և խորհրդավոր
դիմակների մթնոլորտում։
Ծրագրում.
Աշխարհահռչակ վալսերի կենդանի կատարումներ
Վալսի ուսուցում․ վաստակավոր արտիստների վարպետության դաս
Շրջայց թանգարանի ցուցասրահներում
Շամպայնի հյուրասիրություն՝ պարահանդեսային երաժշտության ներքո
Մրցանակաբաշխություն և անակնկալներ
Երեկոյի հատուկ մրցանակներ՝
• Երեկոյի լավագույն պարային զույգ
• Երեկոյի լավագույն պարահանդեսային կերպարներ
Այնուհետև ուրախ պարային տրամադրությամբ կդիմավորենք 2027 թվականը։
Կարող եք ներկայանալ Ձեր յուրահատուկ դիմակներով կամ ստանալ դիմակը թանգարանում
երեկոյի սկզբում։
Թո՜ղ այդ երեկո իրականությունն ու հեքիաթը հանդիպեն մեկ վայրում։
Տարիքը՝ 16+
Տոմսի մեջ ներառված է՝ դիմակը, շամպայնի հյուրասիրությունը և մրցանակները։
Երեկոյի գլխավոր հովանավոր, թանգարանի գործընկեր՝ «Արմենիա Վայն» ընկերություն,
Գինու պատմության թանգարան։
Կազմակերպիչ՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
Սեանսներ
28 դեկ
19:00
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն