Միջոցառումների կառավարում և կազմակերպում
դասընթացներ

Դասընթացներ - Միջոցառումների կառավարում և կազմակերպում

Միջոցառման մասին

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ (MICE & EVENT MANAGEMENT) Ինչպե՞ս է գաղափարը վերածվում հաջողված միջոցառման։ Ի՞նչ է անհրաժեշտ միջոցառումը ճիշտ կազմակերպելու և կառավարելու համար։ Maple & Apricot Hospitality Academy-ն հրավիրում է մասնակցելու գործնական սեմինարի՝ նվիրված MICE և միջոցառումների կառավարման ոլորտին։ Սեմինարի ընթացքում մասնակիցները կծանոթանան միջոցառումների կազմակերպման հիմնական փուլերին՝ գաղափարի մշակումից և պլանավորումից մինչև բյուջետավորում, թիմի համակարգում, ժամանակի կառավարում և միջոցառման իրականացում։ Փորձառու MICE & Events Manager Սինարա Կարապետյանի ղեկավարությամբ մասնակիցները կաշխատեն իրական իրավիճակների, գործնական առաջադրանքների, սիմուլյացիաների և թիմային մարտահրավերների միջոցով։ Սեմինարը նախատեսված է ինչպես ոլորտով հետաքրքրված սկսնակների, այնպես էլ հյուրընկալության, զբոսաշրջության և միջոցառումների կազմակերպման ոլորտում աշխատող մասնագետների համար։ Կազմակերպիչ՝ «Մայփլ և Ափրիքոթ» ՍՊԸ

Միջոցառման վայր

Maple and Apricot ↗

Հասցե

Կողբացու 83, Երևան

Կատեգորիա

Օնլայն