Advertisement
Advertisement
Անիմացիա | Մասնագիտական դասընթաց Վրեժ Քասունիի հետ (12 շաբաթ)
դասընթացներ

Դասընթացներ - Անիմացիա | Մասնագիտական դասընթաց Վրեժ Քասունիի հետ (12 շաբաթ)

30 մյս • 15:00

Միջոցառման մասին

1-ին շաբաթ — Հիմքեր և մտածողություն Անիմացիան սկսվում է գաղափարից։ — անիմացիայի էություն — պատմություն, տեխնիկաներ, ոճեր — անիմացիոն մտածողության հիմքեր — 12 սկզբունքների ծանոթացում — առաջին վարժություններ 2–5-րդ շաբաթ — Ձև և էներգիա Շարժումը ստանում է կյանք։ — squash & stretch — ձևի պահպանում և ծավալ — հավասարակշռություն և շարժման ռիթմ աշխատանք տարբեր օբյեկտների հետ՝ գնդակներ, տերևներ, հագուստ, հեղուկներ, փուչիկներ, թռչուններ 6–9-րդ շաբաթ — Կերպար և կատարողականություն Կերպարը սկսում է «ապրել»։ — կերպարի դիզայն — բնավորության արտահայտում շարժման մեջ — քայլքի ցիկլեր — բազմակերպար անիմացիա — տեսախցիկի շարժում — զգացմունքների փոխանցում ժեստերով 10–11-րդ շաբաթ — Կենդանիներ և խոսք Շարժումը դառնում է ավելի իրական։ — կենդանիների անատոմիա և շարժում — lip sync (շուրթերի համաժամացում) — 12 սկզբունքների խորացում — պատրաստում ավարտական նախագծին 12-րդ շաբաթ — Քո պատմությունը Ստեղծում ես քո առաջին ֆիլմը։ — 15–30 վայրկյան կարճամետրաժ անիմացիա — սցենարից մինչև անիմատիկ — ամբողջ գիտելիքի կիրառություն Դասընթացի ձևաչափը  Տևողությունը՝ 12 շաբաթ Շաբաթական՝ 2 օր Կազմակերպիչ՝ Art mart

Միջոցառման վայր

Art Mart

Հասցե

Հակոբ Հակոբյան 3

Կատեգորիա

Օնլայն
Ad