Երվանդ Երկանյան – 75. հոբելյանական համերգ
համերգ

Համերգ - Երվանդ Երկանյան – 75. հոբելյանական համերգ

23 հոկ • 19:00

Միջոցառման մասին

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված համույթի երկարամյա գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի 75-ամյակին։ Համերգին մասնակցում են «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)։ Մենակատարներ՝ Թերեզա Ոսկանյան — երգեհոն Հասմիկ Հարությունյան — բլուլ Սեդրակ Երկանյան — դաշնամուր Լուսինե Մարկոսյան — մեցցո-սոպրանո Իրինա Զաքյան — սոպրանո Ծրագրում՝ Երվանդ Երկանյանի վոկալ, գործիքային, խմբերգային ստեղծագործություններ և մշակումներ։ Կազմակերպիչ՝ NCCM

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Սեանսներ

23 հոկ
19:00
Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն