Advertisement
Երևան ջան
համերգ

Համերգ - Երևան ջան

28 ապր • 20:00

Միջոցառման մասին

Լիվինգսթոում կհնչեն Երևանի և երևանցիների մասին ամենասիրելի ու հայտնի ստեղծագործություններ: «Երևան ջա՜ն» խորագրով երեկոյի ընթացքում կհնչեն՝ «Անցնում ես նազով», «Չքնաղ երազ», «Սիրո հասակ», «Մեղեդի», «Սա Երևանն է»․ մեղեդիներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել են մայրաքաղաքի հոգու և գույների խորհրդանիշ։ Մանկությունից ծանոթ այս ստեղծագործությունները երեկոն կլցնեն մայրաքաղաքի հանդեպ սիրով, հիշողություններով և յուրահատուկ տրամադրությամբ՝ ստեղծելով ջերմ ու չկրկնվող մթնոլորտ։ Իսկ երեկոն կուղեկցվի ռեստորանի պատշգամբներից դեպի Երևան բացվող պանորամային տեսարանով։ Դրես կոդ՝ դասական, կոկտեյլային Հյուրերի նվազագույն թիվը՝ 2 * Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Երվանդ Երզնկյանի ղեկավարած Լիվինգսթոն ջազ նվագախումբը և սիրված մեներգիչներ։ ** Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված կատարումներից որոշները կարող են չհնչել՝ կախված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող մեներգիչներից։ Կազմակերպիչ՝ «ՀԱՅՐ և ՈՐԴԻ ԵՐԵՄՅԱՆՆԵՐ» ՍՊԸ

Միջոցառման վայր

Livingston ռեստորան

Հասցե

Երևան, Ծիծեռնակաբերդի այգի, շենք 1

Կատեգորիա

Օնլայն
Ad