«Artist Project ». Կանանց միամսյակը Մաեստրոյի տանը
համերգ

Համերգ - «Artist Project ». Կանանց միամսյակը Մաեստրոյի տանը

28 մրտ • 19:00

Միջոցառման մասին

Սիրով սպասում ենք բոլոր երաժշտասերներին Մաեստրոյի տանը՝ վայելելու «Artist Project»-ի յուրօրինակ համերգային ծրագիրը` նվիրված կանանց միամսյակին։ «Artist Project»-ը հայկական ժամանակակից գործիքային նախագիծ է, որը վերաիմաստավորում է ազգային երաժշտական ժառանգությունը՝ ժողովրդական, ջազ և դասական տարրերի համադրմամբ: Բենդի հիմնադիրն է Նարեկ Փոթոյանը: Համերգի առաջին բաժնում կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Խաչատուր Ավետիսյանի, Ծովակ Համբարձումյանի, Գևորգ Մանասյանի ստեղծագործությունները: Իսկ երկրորդ բաժնում կհնչեն Նարեկ Փոթոյանի հեղինակային ստեղծագործությունները: Բենդի գործիքային կազմը․ Կլառնետ - Նարեկ Փոթոյան Ստեղնաշարային գործիքներ - Հայկ Ավետիսյան Ջութակ - Արման Ամալյան Սաքսոֆոն - Էդուարդ Միրզոյան Բլուլ - Գագիկ Ադամյան Բաս կիթառ - Գուրգեն Էբեջյան Հարվածային գործիքներ - Արամ Հովսեփյան Համերգի ավարտին նախատեսվում է գինու հյուրասիրություն: Երեկոյի աջակից՝ Armenia Wine ընկերություն Կազմակերպիչ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Հասցե

Զարոբյան 3

Կատեգորիա

Բաժանորդագրվիր