
համերգ
Համերգ - Վոկալ երաժշտության երեկո
5 մյս • 19:00
Միջոցառման մասին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում յուրօրինակ համերգային ծրագրով
հանդես կգա Էստոնիայից ժամանած «K.O.O.R.» խառը երգչախումբը:
Ծրագրում՝
Վ. Տոռմիս «Վադյա հարսանեկան երգեր» շարքից - «Բացե՛ք Վիրոյի դարպասները»
Է. Տամբերգ/Յ. Լիիվ - «Հայրենիքին»
Մ. Ամորի/Գ. Սուիտս - «Թիավարիր, երգիչ»
Կ. Տուուլ/ժողովրդական երգ - «Օրորոցային»
Ու. Սիսասկ/Յ. Տամմսալու - «Gloria Patri» շարքից, II մաս 23
Ու. Սիսասկ/Յ. Տամմսալու - «Gloria Patri» շարքից, II մաս 20
Կ. Կրեեկ - «Դավթի սաղմոս 104»
Պ. Ուուսբերգ/Յ. Լիիվ - «Նա գեղեցիկ չէ»
Վ. Տոռմիս - «Ինգրիա երեկոներ» շարքից «Ճոճքի երգ II (Չաստուշկա)»
Պ. Ուուսբերգ/Յ. Լիիվ - «Երաժշտություն»
K.O.O.R.-ը հապավում է, որը նշանակում է Koos On Olla Rõõm - միասին լինելը
ուրախություն է: Ինչպես նաև KOOR էստոներենից թարգմանաբար նշանակում է երգչախումբ:
Հիմնումից ի վեր՝ երգչախումբը բազմիցս ելույթ է ունենում աշխարհի տարբեր երկրների
համերգասրահներում, մասնակցել մի շարք միջազգային մրցույթների և դարձել դափնեկիր:
Երգացանկը հարուստ է էստոնական երգչախմբային երաժշտությամբ, ինչպես նաև դասական և
ժամանակակից ստեղծագործություններով:
Հանդիսատեսին սպասվում է անակնկալ. էստոնացի երաժիշտները կկատարեն նաև հայ
կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Կազմակերպիչ՝ Արամ Խաչատրյանի թանգարան
Օնլայն

