
համերգ
Համերգ - «Մթնշաղի անուրջներ»․ Վահան Տերյանին նվիրված գրական-երաժշտական երեկո
14 հոկ • 19:00
Միջոցառման մասին
Հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Զարթոնք» համերգային
ընկերությունը ներկայացնում է հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված «Մթնշաղի
անուրջներ» գրական-երաժշտական երեկոն։
Աշնանային այս նրբագեղ երեկոյի ընթացքում պոեզիան և երաժշտությունը կմիահյուսվեն՝
հանդիսատեսին տեղափոխելով սիրո, կարոտի և տերյանական խորհրդավոր մթնշաղի աշխարհ։
Երեկոյի ընթացքում կհնչեն Վահան Տերյանի ամենասիրված բանաստեղծությունները և նրա
խոսքերով գրված երգերը։
Բանաստեղծությունները կկարդան ՀՀ վաստակավոր արտիստներ` Սիլվա Յուզբաշյանը և Գրետա
Մեջլումյանը, ինչպես նաև ասմունքողներ Հմայակ Հակոբյանը, Նարեկ Մարգարյանը և
Գարունա Երանոսյանը։
Տերյանական երգերը կկատարեն ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, Սոնա
Շահգելդյանը և սաքսոֆոնահար Էրիկ Ժամհարյանը։
Երեկոն կվարի ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։
Բաց մի՛ թողեք պոեզիայի և երաժշտության այս ինքնատիպ ու ներդաշնակ համադրությունը։
«Մթնշաղի անուրջներ» գրական-երաժշտական երեկոն բացառիկ հնարավորություն է կրկին
բացահայտելու Վահան Տերյանի նուրբ, խորհրդավոր և անժամանցելի ստեղծագործական
աշխարհը։
Սիրով սպասում ենք ձեզ հոկտեմբերի 14-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Սեանսներ
14 հոկ
19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն