
համերգ
Համերգ - «Ծիտոշը». ինտերակտիվ երաժշտական հեքիաթ
25 հլս • 12:00
Միջոցառման մասին
✨ Հայաստանում առաջին ինտերակտիվ երաժշտական հեքիաթը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախմբի երաժիշտների կատարմամբ՝ ամենափոքր ունկնդիրների համար։
Սա պարզապես համերգ չէ։ Սա կախարդական արկած է, որի ընթացքում Ձեր բալիկը կծանոթանա
երաժշտական գործիքներին և դրանց հնչողությանը՝ ոչ միայն լսելով, այլև հեքիաթի մեջ
հայտնվելով ու այն սեփական աչքերով և սրտով ապրելով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն ու մեր հեքիաթասացները
փոքրիկներին կտեղափոխեն երաժշտությամբ, երևակայությամբ և հրաշքներով լի հեքիաթային
աշխարհ։
Բայց երբ վերջին մեղեդին հնչի, հեքիաթը դեռ չի ավարտվի…
Դահլիճի ճեմասրահում փոքրիկներին սպասում է խաղերով, ստեղծագործական զբաղմունքներով
և ուրախ բացահայտումներով լի միջավայր, որտեղ նրանք կշարունակեն իրենց երաժշտական
արկածը, կխաղան, կշփվեն, միասին կվերապրեն ներկայացման ամենահիշարժան պահերն ու
հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու երաժշտական գործիքներին, շոշափելու և
նվագելու դրանք։
Սա հիշողություն է, որը երեխաները դեռ երկար կպահեն իրենց սրտում, ծնողները՝ իրենց
ամենաթանկ ընտանեկան պահերի շարքում։
📅 Հուլիսի 25 | 12:00 և 18:00 (երկու սեանս)
📍Հայաստանի երգի պետական թատրոն
👶 3–8 տարեկան երեխաների համար
Ձե՛ռք բերեք տոմսեր Ձեզ և Ձեր փոքրիկի համար և դարձե՛ք Հայաստանում առաջին
ինտերակտիվ երաժշտական հեքիաթի մասնակիցը։
Սեանսներ
Օնլայն