
համերգ
Համերգ - Մատանիների տիրակալը ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ:
17 ապր • 19:00
Միջոցառման մասին
Ապրիլի 17-ին, ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն
հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Վայելեք
«Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի հոյակապ երաժշտությունը,
իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար
երաշխավորված է։
Mystery Ensemble ժամանակակից համույթի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ
ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական
աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է
հասցնում:
Աշխարհահռչակ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի հմայող մեղեդիներով ուղեկցվող այս
աշխույժ երաժշտական ճանապարհորդությունը, ով եռերգության երաժշտության համար
արժանացել է 3 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի և 3 Գրեմմի մրցանակների, 2025 թվականի
սեպտեմբեր կախարդական համերգներից է, որի տոմսերը շատ շուտով անհասանելի կլինեն։
Mystery Ensemble-ը՝ ծրագրի մասին։
— Աշնանային այդ հմայիչ երեկո դուք ձեզ կզգաք ձեզ Թոլքինի ֆանտաստիկ տիեզերքի
հերոս, որտեղ ապրում են էլֆերը, օրքերը, հոբիթները և թզուկները: Պատկերացրեք՝
կամերային դահլիճ, սաունդթրեքի մեղդիների բնագրային հնչողություն... Հիասքանչ է,
այնպես չէ՞: Լուրեր են տարածվում, որ տարբեր կինոկոմպոզիտորներ, լսելով «Մատանիների
տիրակալի» երաժշտությունը մեր կատարմամբ, ջանասիրաբար սկսել են այլ ֆիլմերի համար
սաունդթրեքներ ստեղծել՝ հուսալով, որ մի օր մենք դրանք էլ կկատարենք: Որոշեցինք, որ
կմտածենք այդ մասին։
Մի հավատացեք լուրերին. եկեք և համոզվեք, որ «Մատանիների տիրակալի» երաժշտությունը
մեր ներկայացմամբ նույնքան հուզիչ է, որքան ինքը՝ կինոնկարը:
Բաց մի թողեք սեպտեմբեր ամսվա ամենագեղեցիկ, հանգստացնող, հմայիչ համերգի տոմսեր
ձեռք բերելու հնարավորությունը:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական
գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց
առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային
վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ
երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն
համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի
աշխարհ:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
🎻 Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն:
Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը,
յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու
տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների
արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի
ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր.
• The Fellowship of the Ring
• Bag End
• The Shire
• Farewell, dear Bilbo
• Saruman The White
• Gollum
• The mirror of Galadriel
• The Houses of Healing
• The Grace of Undomiel
• May It Be
• The Road Goes Ever On
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Օնլայն

