
համերգ
Համերգ - «Տարվա եղանակները». Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Միջոցառման մասին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է Կոմիտասի անվան կամերային
երաժշտության տուն՝ միասին վայելելու համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից
մեկը՝ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները»։
Որպես մենակատար հանդես կգա 2018 թվականի Եհուդի Մենուհինի երիտասարդ
ջութակահարների միջազգային մրցույթի և 2020 թվականի Արամ Խաչատրյանի անվան
միջազգային մրցույթի հաղթող Դիանա Ադամյանը։
Համերգը կղեկավարի ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Կոմիտասի անվան
պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական
կամերային նվագախումբի ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանը։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան:
Ծրագիր՝
Ա. Վիվալդի. «Տարվա եղանակներ»
Ա. Վիվալդի. Կոնցերտ լարայինների համար № 4 լյա մաժոր, F. XI
Վ․ Ա․ Մոցարտ. Սերենադ սոլ մաժոր, K. 525 («Փոքրիկ գիշերային սերենադ»)
Վ․ Ա․ Մոցարտ. Դիվերտիմենտո ֆա մաժոր, K. 138/125c
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Օնլայն

