«Հրեղեն հավքը»․ 21-րդ համերգաշրջանի մեկնարկ | Բեհզոդ Աբդուրաիմով, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
համերգ

Համերգ - «Հրեղեն հավքը»․ 21-րդ համերգաշրջանի մեկնարկ | Բեհզոդ Աբդուրաիմով, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

9 սեպ • 19:30

Միջոցառման մասին

Սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազդարարի իր 21-րդ համերգաշրջանի մեկնարկը «Արմենիա» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի շրջանակում։   Համերգը կսկսվի Չայկովսկու Դաշնամուրի առաջին կոնցերտով՝ աշխարհահռչակ դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի կատարմամբ։   Երեկոյի երկրորդ հատվածում կհնչի Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը՝ վառ ռիթմերով և համերգասրահի պատերին արտացոլվող գունեղ տեսապատկերների ուղեկցությամբ։   Միացե՛ք նոր համերգաշրջանի առաջին տոնական երեկոյին։   Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development   Ծրագրում՝ - Պյոտր Չայկովսկի․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 սի բեմոլ մինոր, երկ 23 (33 րոպե), Ընդմիջում - Լեոնարդ Բերնսթայն․ Նախերգանք «Կանդիդ» օպերետից (5 րոպե), - Մանուել դե Ֆայա․ Կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից (4 րոպե), - Իգոր Ստրավինսկի․ «Հրեղեն հավքը» սյուիտ, 1919 թ․ տարբերակ (23 րոպե)։   Մենակատար՝ Բեհզոդ Աբդուրաիմով (դաշնամուր)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։   Սեպտեմբերի 9 | 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահ   Տոմսերի արժեքը՝ 3,000 - 15,000 դրամ։ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։   Համերգն իրականացվում է 10-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: 

Հասցե

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46

Կատեգորիա

Օնլայն