
համերգ
Համերգ - Նվիրվում է Ադելին։ Mystery Ensemble
8 մյս • 19:00
Միջոցառման մասին
Կարևո՛ր է։ Ադելը համերգին չի մասնակցում։
15 պաշտամունքային երգ։ Մեկ անմոռանալի ձայն։ Այս ռոմանտիկ երեկոյին անկրկնելի
Ադելը` լարայինների, դաշնամուրի և լռության կատարմամբ։ Մայիսի8-ին, ժամը 19։00-ին
Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության
տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։
Ձայն, որը ձևավորեց մի ամբողջ սերունդ: Հնչյուններ, որոնք կոտրում են լռությունը։
Կին, որը փշրված սրտերը վերածեց արվեստի։ Հրավիրում ենք վայելելու Ադելի
երաժշտության հուզական ուժն այնպես, ինչպես երբևէ չի հաջողվել՝ Mystery Ensemble-ի
գործիքային կատարմամբ։
Ձեզ սպասում է արտակարգ գեղեցիկ համերգ, որտեղ լարայինների բարձրակարգ
գործիքավորումները բացահայտում են Ադելի երգերի ճարտարապետությունը․ ցավ,
ծանրություն և լուռ ուժ: «Hello» երգի դաշնամուրային առաջին նոտայից մինչև
«Lovesong» երգի վերջին ակորդը, յուրաքանչյուր մեղեդի վերածնվում է մեղմ ցոլացող
տոնայնությամբ, և պետք չեն խոսքեր յուրաքանչյուր բառը զգալու համար։
Սա պարզապես հարգանքի տուրքի համերգ չէ: Սա մանրակրկիտ մտածված, կլանող
փորձառություն է, ֆիլմի սաունդթրեքի, օրագրի և սիրային նամակի միջև գտնվող մի բան։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն:
Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը,
յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու
տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների
արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի
ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
● Skyfall
● Hello
● Someone Like You
● Rolling in the Deep
● Set Fire to the Rain
● One and only
● Love in the Dark
● All I ask
● Hometown Glory
● Don’t you remember
● When We Were Young
● Turning tables
● Lovesong
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական
գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց
առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային
վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ
երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն
համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի
աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Օնլայն

