
Սիմֆոնիկ Մանսուրյան | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Միջոցառման մասին
Հատուկ նշանակության համերգ` նվիրված մաեստրո Մանսուրյանի ծննդյան օրվան ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սիրով հրավիրում են «Սիմֆոնիկ Մանսուրյան» հատուկ համերգին՝ միասին նշելու մաեստրոյի տարեդարձը և վայելելու նրա հոգեթով մեղեդիները՝ գրված հայկական ֆիլմերի և թատերական ներկայացումների համար։ Ծրագրում․ Կինոերաժշտություն 1. «Կտոր մը երկինք» 2. «Ճերմակ անուրջներ» 3. «Հին օրերի երգը» 4. «Մեր մանկության տանգոն» 5. «Գիքոր» 6. «Մենք ենք, մեր սարերը» 7. «Աշնան արև» 8. «Մի կաթիլ մեղրը» 9. «Գործուղում առողջարան» 10. «Տերը» 11. «Լիրիկական երթ» 12. «Արևիկ» 13. «Յոթ սարից այն կողմ» Երաժշտություն թատերական ներկայացումներից 14. «Հացավան» 15. «Անավարտ մենախոսություն» 16. «Ջոն արքա» ———— Համերգի դիրիժորը կհայտարարվի ավելի ուշ։ Հունվարի 28 | 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահ Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։ Տոմսերի արժեքը՝ 5,000-20,000 դրամ։