
Սիմֆոնիկ ֆոլկ | C-Rouge, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Միջոցառման մասին
Աննախադեպ և շատ սպասված «Սիմֆոնիկ ֆոլկ» նախագիծը վերադառնում է։ Մարտի 20-ին համեցե’ք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ վայելելու երաժշտական պրոդյուսեր Սէրուժ Պաղտասարեանի (C-Rouge) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ այս բացառիկ համերգը։ Երեկոյի ընթացքում հայկական ժողովրդական երգերը կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և ազգային նվագարանների կատարմամբ՝ էլեկտրոնային և կինեմատոգրաֆիկ ձայնային հնչյուններով՝ պարգևելով յուօրինակ զգացողություններ։ Ծրագրում. Քոչարի Յարխուշտա Շալախո Դլե յաման Կիլիկիա Առաքել, Մուշեղ Արի՛, իմ սոխակ Զարթիր Որդեակ Չալմը Դանկը Ուր ես, մայր իմ Հայ ֆետայիներ Մուսալեռան «Դաբկի» Երազ Թող հնչէ շեփոր Լեբլեբիջիների խմբերգը Օրոր իմ բալա Գողթան Մանկտիք ______ Մշակումը՝ Սէրուժ Պաղտասարեանի (C-Rouge)։ Գործիքավորումը՝ Մարտին Ուլիխանյանի։ Համերգի դիրիժորը կհայտարարվի ավելի ուշ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) Մասնակցությամբ՝ Երևանի պետական կամերային երգչախումբ (Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) «Կամերտոն» վոկալի ստուդիա (Գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Գյուրջինյան) Մարտի 20 | 19։30 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։ Տոմսերի արժեքը՝ 5,000-25,000 դրամ։