Սիմֆոնիկ Եվրոպա | Ալիս Սառա Օտտ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
համերգ

Համերգ - Սիմֆոնիկ Եվրոպա | Ալիս Սառա Օտտ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

24 հոկ • 19:30

Միջոցառման մասին

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում են հատուկ երեկոյի՝ նշելու հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությունն ու մշակութային կապերը։   «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագրում կհնչեն երաժշտության տարբեր երանգներ՝ Բեթհովենի դրամատիկ «Կորիոլան» նախերգանքից մինչև Վերդիի օպերային շունչն ու Դեբյուսիի ալիքների շարժումը։   Բեթհովենի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը կներկայացնի աշխարհահռչակ դաշնակահար Ալիս Սառա Օտտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։    Ուղևորվե՛ք դեպի «Սիմֆոնիկ Եվրոպա»՝ հզոր, նրբագեղ և հարուստ նվագախմբային հնչողությամբ։   Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development   Ծրագրում՝ - Լյուդվիգ վան Բեթհովեն․ «Կորիոլան» նախերգանք, երկ 62 (7 րոպե), - Լյուդվիգ վան Բեթհովեն․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 4 սոլ մաժոր, երկ 58 (33 րոպե), Ընդմիջում - Ջուզեպպե Վերդի․ Նախերգանք «Սիցիլիական ժամերգություն» օպերայից (9 րոպե), - Կլոդ Դեբյուսի․ «Ծովը» երեք սիմֆոնիկ էսքիզ նվագախմբի համար (24 րոպե)։   Մենակատար՝ Ալիս Սառա Օտտ (դաշնամուր)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։   Հոկտեմբերի 24 | 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահ   Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 AMD Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։

Հասցե

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46

Կատեգորիա

Օնլայն