
համերգ
Համերգ - «Swinging with Babajanyan». Աննա Կոստանյան և Դավիթ Մելքոնյան քառյակ
22 հլս • 20:30
Միջոցառման մասին
Հուլիսի 22-ին՝ ժամը 20։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան
զբոսայգու բացօթյա բեմում կկայանա բացառիկ համերգային ծրագիր՝ նվիրված հայկական
էստրադային և կոմպոզիտորական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Առնո
Բաբաջանյանի երաժշտությանը և նրա 105-րդ հոբելյանին։
Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունների նոր ջազային
մշակումները՝ երգչուհի Աննա Կոստանյանի և Դավիթ Մելքոնյան քառյակի կատարմամբ՝ արված
հատուկ այս նախագծի համար։ Լայն ճանաչում ունեցող մեղեդիները ներկայանում են
ժամանակակից հնչողությամբ և նոր գեղարվեստական մոտեցմամբ՝ պահպանելով իրենց
երաժշտական և հուզական հիմքը։
Նախագիծը ներկայացնում է հայկական երաժշտական ժառանգության նոր ընթերցում՝
ժամանակակից ջազի, իմպրովիզացիայի և կենդանի անսամբլային մտածողության միջոցով։
Մասնակիցներ՝
Աննա Կոստանյան — վոկալ
Դավիթ Մելքոնյան — սաքսոֆոն, մշակումներ
Կարեն Գրիգորյան — դաշնամուր
Դեյվ Գյոդակյան — կոնտրաբաս
Հակոբ Օրդակյան — հարվածայիններ
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
Օնլայն