
համերգ
Համերգ - ԱՄԱՌԱՅԻՆ ՋԱԶ
10 հլս • 19:30
Միջոցառման մասին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կրկին մեկնարկում է երկար սպասված «Ամառային ջազ»
համերգային նախագիծը։ Ամռան ամիսներին ջազային ռիթմերով հագեցած, բարձր
տրամադրություն ապահովող երեկոներ են սպասվում տուն-թանգարանի գեղեցիկ այգում։
Նախագծի առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 19:30-ին։ Յուրօրինակ
համերգային ծրագրով ելույթ կունենան սիրված և տաղանդավոր երգչուհիներ Սիլվիան և
Պատրիսիան, ինչպես նաև Արսեն Ներսիսյան եռյակը։
Մասնակիցներ՝
Սիլվիա և Պատրիսիա — վոկալ
Արսեն Ներսիսյան — դաշնամուր
Սիմոն Դոլմազյան — կոնտրաբաս
Միհրան Ներսիսյան — հարվածային գործիքներ
Երեկոյի ընթացքում նախատեսվում է գինու համտեսում, ինչպես նաև տուն-թանգարանի
հուշային մասի այցելություն։ Նախագծի աջակիցն է Armenia Wine ընկերությունը։
Կազմակերպիչ՝ Արամ Խաչատրյանի թանգարան
Օնլայն