«Աստղային պատերազմներ» և «Մոլորակները» | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
համերգ

Համերգ - «Աստղային պատերազմներ» և «Մոլորակները» | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

28 հոկ • 19:30

Միջոցառման մասին

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու տպավորիչ համերգային ծրագիր, որտեղ անսահման տիեզերքը կմիախառնվի հոլիվուդյան մեծ կինոյին։   Երեկոն կսկսվի Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտով, որին կհաջորդեն Ջոն Ուիլյամսի ամենահայտնի կինոթեմաները՝ «Աստղային պատերազմներ» և «Այլմոլորակայինը» ֆիլմերից։   Ծրագիրը կուղեկցվի համերգասրահի պատերին արտացոլվող մոլորակների տեսապատկերներով։   Ֆանտաստիկ համերգ՝ սիմֆոնիկ հնչողության, կինոերաժշտության և տիեզերական մթնոլորտի սիրահարների համար։   Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development   Ծրագրում՝ - Գուստավ Հոլսթ․ «Մոլորակները» սյուիտ՝ մեծ նվագախմբի համար, երկ 32 (56 րոպե), Ընդմիջում - Ջոն Ուիլյամս․ «Արկածները Երկրի վրա»՝ «Այլմոլորակային» ֆիլմից (10 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Կայսերական երթ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (3 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Աստղերի միջով»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (6 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Ճակատագրերի մենամարտ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (4 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Հիմնական թեմա»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (5 րոպե)։   Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։   Հոկտեմբերի 28 | 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահ   Տոմսերի արժեքը՝ 4,000 - 25,000 դրամ։ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։

Հասցե

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46

Կատեգորիա

Օնլայն