Սոֆյա Սայադյան — 25 տարի բեմում
համերգ

Համերգ - Սոֆյա Սայադյան — 25 տարի բեմում

7 հոկ • 19:00

Միջոցառման մասին

Հոկտեմբերի 7-ին, ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայանա սոպրանո Սոֆյա Սայադյանի բեմական գործունեության 25-ամյակին նվիրված համերգով։ Համերգի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների սիրված և նշանակալի ստեղծագործություններ՝ ներկայացնելով հայ երգարվեստի և վոկալ երաժշտության հարուստ ժառանգությունը։ Հայաստանի պետական կամերային երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան Մենակատար՝ Սոֆյա Սայադյան /սոպրանո/ Դաշնակահար՝ Ելենա Վարդազարյան Ծրագիր՝ Սոֆյա Սայադյան /սոպրանո/ Գուրգեն Ալեմշահ․ «Իմ երգը» Գեղունի Չթչյան․ «Աղավնիներ» Բարսեղ Կանաչյան․ «Օրոր» Արտեմի Այվազյան․ «Երևան» Առնո Բաբաջանյան․ «Ճերմակափետուր» Հայաստանի պետական կամերային երգչախումբ Կոմիտաս․ «Գութաներգ», «Ել, ել» Ռոբերտ Մլքեյան․ «Մարալ» /մշակում/ Հայաստանի պետական կամերային երգչախումբ և մենակատարներ Կոնստանտին Պետրոսյան — «Տիրամայր» Մենակատար՝ Սոֆյա Սայադյան /սոպրանո/ Առնո Բաբաջանյան․ «Տղերքը, որոնք չկան» Մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան /սոպրանո/, Մավր Մկրտչյան /տենոր/, Ռազմիկ Բաղդասարյան /տենոր/ Արմեն Տիգրանյան․ «Անուշի խելագարությունը»՝ «Անուշ» օպերայից Մենակատար՝ Սոֆյա Սայադյան /սոպրանո/ Ալեքսանդր Հարությունյան․ «Հայրենիքիս հետ» Մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան /սոպրանո/, Արամ Ավետիսյան /բարիտոն/, Արմեն Գրիգորյան /բաս/ Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Օնլայն