«Ցոլուն աստղեր»․ Երևանի պետական կամերային երգչախումբ
համերգ

Համերգ - «Ցոլուն աստղեր»․ Երևանի պետական կամերային երգչախումբ

6 հլս • 19:30

Միջոցառման մասին

Հուլիսի 6-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի «Ցոլուն աստղեր» խորագրով համերգը՝ նվիրված երաժշտարվեստում իրենց ուրույն հետքն ու ստեղծագործական ձեռագիրը թողած հինգ կինկոմպոզիտորների ստեղծագործություններին։   Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան   «Ցոլուն աստղեր» խորագրով համերգը հնարավորություն է բացահայտելու տարբերժամանակաշրջաններ և երաժշտական աշխարհներ ներկայացնող կին հեղինակներիստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացված Երևանի պետական կամերային երգչախմբիկատարմամբ։   Ծրագրում՝   Վարդ Մանուկյան ·      «Լուսեղեն երազ» (3 մասից բաղկացած), խոսք՝ Ավ. Իսահակյան Աննա Ազիզյան ·      «Բարև», խոսք` Պաղտասար Դպիր ·      «Հոպինա», խոսք՝ ժողովրդական ·      «Նանիկ», մշ․՝ Էդ. Ավագյան, խոսք՝ ժողովրդական ·      «Ծափին», մշ.՝ Էդ. Ավագյան ·      «Նանիկ»,  մշ.՝ Էդ Ավագյան, խոսք՝ ժողովրդական Նաիրա Դիվանյան ·      «Այս աշունը», խոսք` Հրաչյա Բեյլերյան ·      «Խաղիկ», խոսք` Հրաչյա Բեյլերյան Արմենուհի Կարապետյան ·      «Աղոթք» ըստ Նարեկացու Հովհաննես Թումանյանի խոսքերով` ·      «Ցոլուն աստղեր» ·      «Եկավ գարուն» ·      «Արտուտիկ» ·      «Հայոց լեռներում» Ֆաննի Մենդելսոն ·      «Abendlich» (Երեկո) Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Օնլայն