SEVAGIR-ը Tonelab-ում
համերգ

Համերգ - SEVAGIR-ը Tonelab-ում

13 նոյ • 20:30

Միջոցառման մասին

Զգալի ժամանակ է՝ SEVAGIR-ն աշխատում է նոր ալբոմի վրա և գրում նոր երգեր, իսկ հիմա նրանք վերադառնում են Tonelab՝ նոր համերգով։ ✨ Խումբը գործունեության չորս տարվա ընթացքում հասցրել է երկրպագուների հոծ բանակ հավաքել, ալբոմ ու սինգլներ թողարկել և մասնակցել Եվրատեսիլի ընտրական փուլին՝ ձեռք բերելով լայն տեսանելիություն։ Խումբը 2025–26 թվականներին Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կողմից նոմինացվել է որպես լավագույն ռոք բենդ։ 💫 SEVAGIR-ի արմատները գնում են դեպի ալտերնատիվ ռոք, սակայն խմբի երաժշտական գունապնակը բնավ չի սահմանափակվում դրանով․ նրանց երգերը հագեցած են պրոգրեսիվ տարրերով ու տեղ-տեղ գրեթե մետալային հնչողությամբ, սակայն դրանցում հարազատ պահեր կգտնեն նաև ինդիի, ալտերնատիվայի և նույնիսկ ռեփի սիրահարները։ 💥 Դռները՝ 20:00 Սկիզբը՝ 20:30 Կազմակերպիչ՝ «ԹՈՆԼԱԲ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ

Միջոցառման վայր

Tonelab Studio ↗

Հասցե

Կորյունի փողոց 19Ա/35

Կատեգորիա

Սեանսներ

13 նոյ
20:30
Tonelab Studio
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն