
համերգ
Համերգ - Սերգեյ Խաչատրյան | World Doctors Orchestra
25 հնս • 19:00
Միջոցառման մասին
Բարեգործական համերգ
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երևանյան բեմում հանդես կգան աշխարհահռչակ World Doctors Orchestra-ն և միջազգային
բեմերում մեծ ճանաչում ունեցող հայ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
Այս բացառիկ համերգը ոչ միայն բարձրարվեստ երաժշտական իրադարձություն է, այլև
կարևոր մարդասիրական նախաձեռնություն․ երկու երեկոյի ամբողջ հասույթը կուղղվի
Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաների առողջական կարիքների աջակցությանը։
Երկօրյա համերգի ամբողջ հասույթը կփոխանցվի «Կաթիլ» բարեգործական հիմնադրամին, որը
հոգում է Հայաստանում գրանցված ավելի քան 1000 շաքարային դիաբետ ունեցող երեխաների
առողջական կարիքները։
World Doctors Orchestra-ն հիմնադրվել է ավելի քան 15 տարի առաջ և այսօր միավորում
է շուրջ 2000 բժիշկների աշխարհի 60 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Նվագախմբի
անդամների համար երաժշտությունը ոչ միայն մեծ կիրք է, այլ նաև առաքելություն։ Նրանց
բոլոր համերգները բարեգործական են և նպատակ ունեն աջակցել առողջապահական և
սոցիալական կարևոր նախաձեռնություններին՝ ապացուցելով, որ բժշկությունն ու արվեստը
միավորվելիս կարող են բուժել ոչ միայն մարմինը, այլև հոգին։
Ծրագրում՝
Յոհաննես Բրամս ՝ Կոնցերտ Ջութակի և նվագախմբի համար
Ռիխարդ Շտրաուս՝ «Այսպես խոսեց Զարատուստրան» սիմֆոնիկ պոեմ
Առնո Բաբաջանյան՝ «Անդանտե»
Արտեմի Այվազյան ՝ «Իմ Հայաստան»
Էդգար Հովհաննիսյան՝ «Էրեբունի-Երևան»
Մենակատարներ՝
Սերգեյ Խաչատրյան, ջութակ
Էմմա Արվեն, սոպրանո
Մասնակցությամբ՝ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի
Սեանսներ
Օնլայն

