
Համերգ - «Ռոմանոսը ձայնում է». Տաղարան համույթ-45
Միջոցառման մասին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի «ժողովրդական գործիքներ» բաժնի դասախոսների և ուսանողների «Ռոմանոսը ձայնում է» խորագրով համատեղ համերգը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան: Ծրագիր՝ 1.Գևորգ Մանասյան. «Էրզրումի շորոր» 2. Խաչատուր Ավետիսյան. «Էքսպրոմտ» 3. Գուսան Շահեն. «Բինգյոլ» 4. Ժողովրդական երգ. «Հով արեք, սարեր ջան» 5.Ակնա ժողովրդական երգեր. «Հա յար» 6 Ժողովրդական երգ. «Ծիրանի ծառ» 7. Խաչատուր Ավետիսյան. «Էլեգիա» 8. Գևորգ Մանասյան. «Ռապսոդիա» 9. Ժողովրդական երգ. «Քելեր, ցոլեր», «Զար զընգը» 10 Ժողովրդական երգ. «Հաբրբան», «Ալ այլուղս» 11. Ժողովրդական պարեղանակ. «Թամզարա» 12. Խաչատուր Ավետիսյան. «Մախմուր աղջիկ» 13. Ժողովրդական-հարսանեկան. «Զեբագի» Մշակուները և գործիքավորումը՝ Սեդրակ Երկանյանի։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ