
համերգ
Համերգ - Rise & Shine Vol. 7
27 նոյ • 20:00
Միջոցառման մասին
Tonelab-ը վերադառնում է Rise & Shine Vol. 7-ով՝ այս անգամ մեկ բեմում միավորելով
երեք տարբեր խմբերի։
Սկսում ենք։ 🔥
💥 The Lummen-ն իրենց նկարագրում են որպես կամուրջ ռոքի և հիփ-հոփի միջև։ Մի
ժամանակաշրջանում, երբ աշխարհում պակասում է իրական կապը, The LUMMEN-ը խոսում են
անմիջապես հոգուց՝ առօրյայի գորշ շերտերից մինչև մարդկային էության խորքերը, որտեղ
ապրում են մտերմությունը, ցավն ու սերը։
💥 Autostop-ը ինդի ռոք խումբ է՝ պրոգրեսիվ տարրերով, որի երաժշտության ներքո
կարելի է պարել, լաց լինել, գլխով ռիթմ պահել կամ անել այս ամենը միաժամանակ։
Կենդանի ելույթներն առանձնանում են բազմազանությամբ՝ էմբիենթ հնչյունային
պատկերներից մինչև ծանր, դիսթորշնով ռիֆեր։
💥 CRUDE-ը 2023 թվականին ձևավորված պրոգրեսիվ ռոք տրիո է։ Նրանց երաժշտության մեջ
ծանր ռիֆերն ու խռպոտ վոկալը հակադրվում են մեղեդային, մելանխոլիկ հատվածներին՝
միավորվելով հստակ գրուվերով և անկեղծ, անձնական տեքստերով։ Մայքլի և Էդուարդի
զինծառայությամբ պայմանավորված երկամյա դադարից հետո խումբը վերադառնում է բեմ՝ նոր
երգերով ու ավելի մեծ էներգիայով։
Նոյեմբերի 27, ուրբաթ
Կորյուն 19ա, Tonelab
Դռները բացվում են՝ 19:30
Սկիզբը՝ 20:00
Կազմակերպիչ՝ Tone lab
Սեանսներ
27 նոյ
20:00
Tonelab Studio
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն