Ռախմանինով․ Դաշնամուրի 5 կոնցերտ | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
համերգ

Համերգ - Ռախմանինով․ Դաշնամուրի 5 կոնցերտ | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

26 նոյ • 19:30

Միջոցառման մասին

Նոյեմբերի 26-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի Ռախմանինովի դաշնամուրային երաժշտությանը նվիրված ծրագրով։   Փառատոնի բացման երեկոյին կհնչեն Դաշնամուրի առաջին և երրորդ կոնցերտները՝ միջազգային մեծ բեմերում հանդես եկող դաշնակահարուհի Եվա Գևորգյանի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։   Համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ և դարձե՛ք ռախմանինովյան այս բացառիկ շարքի ունկնդիրներից մեկը։   Ծրագրում՝ - Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 ֆա դիեզ մինոր, երկ 1 (27 րոպե), Ընդմիջում - Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 ռե մինոր, երկ 30 (40 րոպե)։   Մենակատար՝ Եվա Գևորգյան (դաշնամուր)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։   Նոյեմբերի 26 | 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահ   Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։   Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հասցե

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46

Կատեգորիա

Օնլայն