
Համերգ - Լեհական երաժշտության երեկո | Ժամանակակից երաժշտության փառատոն
Միջոցառման մասին
Մարտի 30-ին Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում համեցե՛ք «Առնո Բաբաջանյան» համերգասրահ՝ լեհական երաժշտության յուրահատուկ երեկոյի, որի ժամանակ Միրզոյան լարային քառյակը կներկայացնի անվանի կոմպոզիտորներ Շիմանովսկու, Պենդերեցկու, Լուտոսլավսկոու և Բացևիչի ստեղծագործությունները։ Ծրագրում․ - - Կարոլ Շիմանովսկի․ Լարային կվարտետ թիվ 1, երկ 37 (1917) (18ր) - - Քշիշտոֆ Պենդերեցկի․ Կլարնետ կվարտետ (15ր) - - Վիտոլդ Լուտոսլավսկի. «Recitativo e arioso» ջութակի և դաշնամուրի համար (5ր) - - Գրաժինա Բացևիչ․ Լարային կվարտետ թիվ 3 (16ր) Միրզոյան լարային քառյակ Տիգրան Մաթևոսյան (1-ին ջութակ) Իվանե Եսայան (2-րդ ջութակ) Արմեն Թորոսյան (ալտ) Հայկ Բաբայան (թավջութակ) Մենակատարներ՝ Անահիտ Դիլբարյան (դաշնամուր), Ավետիք Ղազարյան (կլարնետ)։ ———————— Մարտի 30| 19։30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։ Տոմսերի արժեքը՝ 3,000-7,000 դրամ։ Համերգն անցկացվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է «GTB Holdings» ընկերությունը։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։