ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Երկու դաշնամուրի երկխոսություն
համերգ

Համերգ - ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Երկու դաշնամուրի երկխոսություն

10 հլս • 19:00

Միջոցառման մասին

ԱՆՆԱ ՍԱՐԱՋՅԱՆ (ԿԱՆԱԴԱ) ՅԱԿՈՎ ԿԱՑՆԵԼՍՈՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆ) Ֆիլհարմոնիայի դաշնամուրային շարքի շրջանակում տեղի կունենա համերգ՝ նվիրված երկու դաշնամուրի համար գրված երգացանկին՝ դաշնակահարներ Աննա Սարաջյանի և Յակով Կացնելսոնի մասնակցությամբ։ Աննա Սարաջյանը միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, որի ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և այլ երկրների հեղինակավոր բեմերը։ Նա ավարտել է Ջուլիարդ դպրոցը (Նյու Յորք) և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիան, հանդես եկել Քարնեգի Հոլ, Վիգմոր Հոլ, Սաութ Բենք կենտրոն և այլ նշանավոր համերգասրահներում՝ արժանանալով բարձր գնահատանքի թե՛ որպես մենակատար, թե՛ որպես կամերային երաժիշտ։ Յակով Կացնելսոնը Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է և իր սերնդի առաջատար դաշնակահարներից մեկը։ Միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր լինելով՝ նա հանդես է եկել Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի բազմաթիվ բեմերում՝ համատեղելով մենակատարի և կամերային երաժշտի ակտիվ գործունեությունը։ Ծրագրում՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա գինու հյուրասիրություն՝ Armenia Wine ընկերության կողմից։

Հասցե

Երևան, Աբովյան 2 փող

Կատեգորիա

Օնլայն