
համերգ
Համերգ - ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Vol. 2
28 սեպ • 19:00
Միջոցառման մասին
Մայքլ Ամյան և Տիգրան Պետրոսյան
Պրելյուդներ և փոխադրումներ․ տարբեր ժանրեր ու ժամանակներ՝ դաշնամուրային նոր
ընթերցմամբ։
«Դաշնամուրային հակադրություններ» նախագծի երկրորդ համերգը մեկ բեմում միավորում է
դաշնակահարներ Մայքլ Ամյանին և Տիգրան Պետրոսյանին՝ բացահայտելով դաշնամուրի
արտահայտչական հնարավորությունները տարբեր ոճերի ու ժանրերի համադրությամբ։
Երեկոյի առանցքում Զիվ Սաբագի պրելյուդներն են, ինչպես նաև Բիլի Ջոելի, Էրիկ
Քլեփթոնի, Փոլ Մաքքարթնիի ստեղծագործությունների դաշնամուրային փոխադրումները։
Ինչպես շարքի առաջին համերգին, երեկոն կուղեկցվի պրոյեկցիոն ձևավորմամբ՝
հակադրության գաղափարը շարունակելով նաև տեսողական տիրույթում։
Կազմակերպիչ՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ
Սեանսներ
28 սեպ
19:00
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն