ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒ՞Ն | Երաժշտություն Գերմանիայից
համերգ

Համերգ - ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒ՞Ն | Երաժշտություն Գերմանիայից

11 սեպ • 19:00

Միջոցառման մասին

Դավիդ Պետերսեն, ֆագոտ Լիլիթ Գրիգորյան, դաշնամուր  Սեպտեմբերի 11 (ուրբաթ) | 19:00 Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ   Ռոստոկի երաժշտության և թատրոնի համալսարանի պրոֆեսոր, դաշնակահարուհի  Լիլիթ Գրիգորյանը և Լայպցիգի Գևանդհաուս նվագախմբի մենակատար,  ֆագոտահար Դավիդ Պետերսենը ներկայացնում են իրենց համատեղ «Կատարյալ  երջանկությու՞ն» ալբոմի հիման վրա ստեղծված համերգային ծրագիրը։  «Կատարյալ երջանկությու՞ն» – հարցականը պատահական չէ․ Շումանի «Մանկական  տեսարանների» հինգերորդ մանրապատման վերնագիրը երաժիշտները վերածում են  ստեղծագործական որոնման՝ հարցադրելով, թե որտեղ է սկսվում կատարյալ  երջանկությունը։    Ծրագրում՝  Ռոբերտ Շուման`«Մանկական տեսարաններ», ստ. 15 Թեոդոր Կիրշներ`«Նոր մանկական տեսարաններ», ստ. 55 Իգնաց Մոշելես` Մեծ կոնցերտային դուետ, ստ. 34 Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի`«Երգեր առանց խոսքի», Սոնատ թիվ 1, ստ. 45՝  ֆագոտի և դաշնամուրի համար մշակմամբ  Կազմակերպիչ՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ

Հասցե

Հայաստան, Երևան, Խաչատուր Աբովյան փողոց 2

Կատեգորիա

Օնլայն