
համերգ
Համերգ - Պեդրու Ռոդրիգեշ — կիթառ | Պորտուգալիա
12 մյս • 19:30
Միջոցառման մասին
Մայիսի 12-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի
կունենա պորտուգալացի հանրաճանաչ կիթառահար Պեդրո Ռոդրիգեսի մենահամերգը:
Կհնչեն պորտուգալացի, կուբացի, իտալացի և հայ հեղինակների ստեղծագործություններ:
Ծրագիր՝
· Խոսե Դուարտե Կոստա (1921-2004). «Բալլադ մենության մասին», «Քայլերթ»
· Լուիս Խոսե Մարիա Օլիվեյրա (1821-1883). «Մեծ վարիացիաներ»
· Անտոնիո Պինյո Վարգաս (1951). «Խաղալիքներ», «Թոմ Վեյթս» (մշ.՝. Պեդրո
Ռոդրիգես)
· Սբ. Գրիգոր Նարեկացի (951–1003). «Հավուն-հավուն» (մշ.՝ Փարդի Մինասյան)
· Էդվարդ Միրզոյան (1921-2012). «Տխուր վալս» (մշ.՝ Փարդի Մինասյան)
· Ավանդական. «Արի իմ Սոխակ» (մշ.՝ Փարդի Մինասյան)
· Նուչչո դ'Անջելո (1955). «Երկու լիդիական երգ»
· Լուիս Կարվալյո (1974). «Արաբեսկ I», «Արաբեսկ II» (համաշխարհային
պրեմիերա)
· Լեո Բրաուվեր (1939). «Սոնատ 1»
Պեդրո Ռոդրիգեսի մասին
Նյու Յորքի «Artist’s International Auditions», Հռոմի «Concorso Sor» և «Prémio
Jovens Músicos» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև քսանից ավելի մրցույթների
դափնեկիր, այդ թվում՝ Salieri-Zinetti (Փարիզ), Montélimar (Մոնտելիմար), Valencia
(Վալենսիա) և Sernancelhe (Սերենսելե) Պեդրո Ռոդրիգեսը Ավեյրոյի համալսարանի դոցենտ
է, INET-md-ի ինտեգրված հետազոտող, երաժշտության մագիստրոսական ծրագրի տնօրեն, UA
աշնանային փառատոների գեղարվեստական ղեկավար և UA գլխավոր խորհրդի անդամ:
Որպես մենակատար նա հանդես է եկել աշխարհի լավագույն համերգասրահներում, հանդիսացել
է ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 60 ստեղծագործությունների առաջին կատարողը:
Պեդրո Ռոդրիգեսը պարբերաբար հրավիրվում է վարպետության դասեր անցկացնելու Եվրոպայի,
Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի համալսարաններում։
Օնլայն

