Advertisement
Երգեհոնային երաժշտության համերգ. Վահագն Ստամբոլցյան-95
համերգ

Համերգ - Երգեհոնային երաժշտության համերգ. Վահագն Ստամբոլցյան-95

18 ապր • 19:00

Միջոցառման մասին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված հայ մեծանուն երգեհոնահար և հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի 95-ամյակին: Երեկոյի ընթացքում ելույթով հանդես կգան երգեհոնահարներ Թերեզա Ոսկանյանը, Հարություն Թագվորյանը, Լուսին Սառաջյանը, Արմեն Աղաջանյանը, Աննա Բակունցը, Լուսինե Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը:   Ծրագրում՝ Թերեզա Ոսկանյան ·        Ներսես Շնորհալի. «Նոր ծաղիկ» ·        Երվանդ Երկանյան. «Աղոթք» (Վահագն Ստամբոլցյանի հիշատակին)  ·        Ջոն Սթենլի. Voluntary սոլ մաժոր Դավիթ Հովհաննիսյան ·        Յոհան Պախելբել. Չակոնա ֆա մինոր Հարություն Թագվորյան ·        Կոմիտաս. «Ամեն Հայր Սուրբ» ·        Յոհան Սեբաստիան Բախ. Երեք խորալային պրելյուդ`«Հայր մեր որ երկնքում ես», BWV636, «Ես կանչում եմ քեզ, Տեր Հիսուս Քրիստոս», BWV 639, «Քրիստոսը մահվան կապանքների մեջ», BWV 625 Լուսին Սառաջյան ·        Յոհան Սեբաստիան Բախ. «Տեր Հիսուս Քրիստոս, դիմիր մեզ», BWV 709 ·        Յոհան Սեբաստիան Բախ. Տոկատ և ֆուգա ֆա մաժոր, BWV 540 Արմեն Աղաջանյան ·        Յոհան Սեբաստիան Բախ. Պրելյուդ և ֆուգա սի մինոր, BWV 544 Աննա Բակունց Լուսինե Հարությունյան, դաշնամուր ·        Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. Կոնցերտ երգեհոնի համար # 6 սի բեմոլ մաժոր, op. 4 Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Օնլայն
Ad