
Երգեհոնային կոնցերտներ և բարոկ արիաներ, «Տաղարան» համույթ-45
Միջոցառման մասին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կներկայացնի «Երգեհոնային կոնցերտներ և բարոկ արիաներ» խորագրով համերգը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան: Մենակատարներ ՝ Լուսինե Մարկոսյան, Գայանե Ղամբարյան, Թերեզա Ոսկանյան, Աննա Բակունց, Արմեն Աղաջանյան: Ծրագիր՝ 1. Միշել Կորետ.Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար, դո մաժոր N 4 2. Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար, սոլ մինոր op. օպ. 4 N 1 3. Յոհան Սեբաստիան Բախ. Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար, ռե մինոր, BWV1059 4. Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Սկերցա ինֆիդա» արիա՝ «Արիոդանտե» օպերայից 5. Անտոնիո Վիվալդի.Արիա «Armate face et anguibus»՝ «Judita triumphans» օպերայից 6. Ջիովանի Բատիստա Պերգոլեսի.Արիա «Ստաբատ մատեռ»-ից– «Quae morebat et dolebat» 7. Ջուզեպպե Ջորդանի. Արիետտա «Caro mio ben» 8.Գեորգ Ֆրիդրիխ Հենդել.Արիա «There the brisk» «Հերկուլեսի ընտրությունը» օպերայից Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ