Բացօթյա համերգ. «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբ (MVF Band)
համերգ

Համերգ - Բացօթյա համերգ. «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբ (MVF Band)

31 հլս • 20:30

Միջոցառման մասին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին՝ ժամը 20:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հրավիրում է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի (MVF Band) համերգին: · Միքայել Ոսկանյան. թառ, վոկալ, խմբի հիմնադիր-առաջնորդ · Դավիթ Մելքոնյան. սաքսոֆոն · Արման Պեշտմալջյան. ստեղնաշարային գործիքներ · Գուրգեն Էբեջյան. բաս կիթառ · Գրիգոր Դավթյան. հարվածային գործիքներ Ծրագրում՝ ֆոլկ ֆյուժն, ջազ, ալտերնատիվ ջազ: «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը Հայաստանում առաջատարներից է ալտերնատիվ ջազ և էթնո-ֆյուժն ժանրերում: Խմբի հիմնադիրն ու առաջնորդը հայտնի թառահար, կոմպոզիտոր և վոկալիստ Միքայել Ոսկանյանն է, ով նոր շունչ է հաղորդում ժամանակակից հայկական երաժշտությանը: Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Օնլայն